ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Մարդիկ հայտնագործելու դեռ շատ բան ունեն

Մարդիկ  հայտնագործելու դեռ շատ բան ունեն
03.03.2024 | 14:00

Այն թյուրիմացությունը, որ մարդիկ հիմա գիտեն բնության բոլոր օրենքները, և մեզ մնում է միայն դրանք ճիշտ կիրառել, սկսած հին ժամանակներից միշտ էլ հետապնդել և թյուրիմացությունների մեջ է գցել մարդկանց։

Բանը հասել է նրան, որ երբ ֆրանսիացի մաթեմատիկոս Լը Վերյեն մեխանիկա գիտության միջոցով կարողացավ տեսականորեն հայտնագործել Նեպտուն մոլորակը, ապա գիտական աշխարհին թվաց, թե մեխանիկայի միջոցով կարելի է բացատրել բնության մեջ ամեն ինչ։

Իսկ 1900 թվին Լորդ Կելվինը իր պաշտոնական խոսքում նշեց, որ ֆիզիկայում արդեն հնարավոր չէ նոր բան հայտնագործել և միայն մնում է հին չափումների ճշտությունը մեծացնել, իսկ ֆիզիկայի պարզ երկնքում մնացել են չբացատրված երկու ամպիկ և դրանք էլ շուտով կբացատրվեն, ու ֆիզիկան կավարտվի։

Եվ դա այն դեպքում, երբ նույն 1900 թվին Մաքս Պլանկը առաջ քաշեց քվանտի գաղափարը, իսկ Ալբերտ Էյնշտեյնը 1905 թվին հրապարակեց իր հարաբերականության հատուկ տեսությունը։

Լորդ Կելվինի նշած երկու ամպիկներից մեկը հետագայում դարձավ քվանտային մեխանիկան, իսկ մյուսը՝ հարաբերականության տեսությունը։

Գիտության անխտիր բոլոր ոլորտներում մարդիկ հայտնագործելու դեռ շատ բան ունեն, այն էլ՝ ոչ թե կիրառական, այլ՝ հիմնարար-ֆունդամենտալ բնույթի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 7891

Մեկնաբանություններ